Skip to Content

Olymp Trade. թրեյդերների կարծիքներ և տեսություն առևտրային հարթակի մասին

3.7 / 5

Olymp Trade-ը համարվում է աշխարհի խոշորագույն առևտրային հարթակներից մեկը, որն իր առևտրային ծառայություններն է առաջարկում ֆինանսական շուկայում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, դառնալով Ռուսաստանում հիմնված առաջին ֆինանսական առևտրային հարթակներից՝ այդ կերպով կենտրոնացած լինելով բացառապես տեղական շուկայի պահանջների և առանձնահատկությունների վրա։ Ամրապնդելով առաջատարի դիրքերը ռուսական և ԱՊՀ երկրների շուկաներում, Olymp Trade-ը սկսել է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունը դեպի միջազգային ասպարեզ: Այս պահին հարթակը ներկայացված է ավելի քան քսան երկրներում և ներկայացնում է իր առևտրային արտադրանքը տաս լեզուներով:

Ընկերությունն առաջարկում է հաճախորդներին իր սեփական մասնագիտացված առևտրային հարթակը, որը մշակվել է մի քանի տարիների ընթացքում՝ շուկայագետների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ջանքերով։ Հարթակը հնարավորություն է տալիս առևտուր իրականացնել այնպիսի ֆինանսական գործիքներով, ինչպիսիք են բաժնետոմսերը, արժութային զույգերը, ինդեքսները և նյութական ակտիվները։ Առևտուրը կարելի է իրականացնել ինչպես դիտարկիչի, այնպես էլ բջջային հավելվածների օգնությամբ։

Տվյալ տեսությունը ներառում է փաստեր և մասնագիտական գնահատականներ ընկերության վերաբերյալ, ինչպես նաև թրեյդերների կարծիքներ (այն կարող եք գտնել «Կարծիքներ առևտրային հարթակի մասին» բաժնում, տեսության հիմնական տեքստի տակ): Եթե Ձեզ մոտ հարց է առաջացել այս ընկերության հետ աշխատելու հետ կապված, կամ ցանկություն ունեք կիսվելու Olymp Trade-ի հետ աշխատելու Ձեր փորձով մյուս ընթերցողների հետ՝ մենք ուրախ կլինենք լսել Ձեր մեկնաբանությունը

1. Ընդհանուր տեղեկություններ ընկերության մասին

Olymp Trade-ն առաջատար առևտրային հարթակ է ռուսական և ԱՊՀ երկրների շուկաներում, որը մատուցում է ֆինանսական առևտրի ծառայություններ։ Ներկայումս հարթակը նաև մտնում է նույն ծառայությունը մատուցող համաշխարհային խոշորագույն ընկերությունների թվի մեջ։ Մի քանի տարի միջազգային շուկա մտնելու փորձերը բերել են այն բանին, որ այսօր Olymp Trade-ից օգտվում են ավելի քան 20 երկրներում գտնվող հարյուր հազարավոր թրեյդերներ։
Այստեղ կարող են փորձել իրենց կարողությունները ինչպես բազմաթիվ տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալները, այնպես էլ սկսնակ թրեյդերները։ Պլատֆորմն ունի անվճար դեմո հաշիվ, որը կարելի է օգտագործել հիմնական հաշվին զուգահեռ, ինչպես նաև բազմաթիվ գործիքներ՝ վերլուծելու և բարելավելու Ձեր առևտրային հմտությունները։

Սույն առևտրային հարթակի հիմնական առավելությունների թվում կարող է նշել ցածր նվազագույն դեպոզիտը (սկսած $10-ից), բարձր որակի առևտրային հարթակը, ինտերակտիվ ուսուցումը, պրոֆեսիոնալ թրեյդերների

վերլուծությունները, ինչպես նաև աջակցության ծառայության արդյունավետությունն ու գումարների արագ ներդրումն ու դուրսբերումը։ Հետևելով իր կարգախոսին՝ Olymp Trade-ի թիմը նպատակ ունի ակտիվորեն նպաստել ֆինանսական շուկայի զարգացմանը Ռուսաստանում և այլ երկրներում:

2. Առավելություններն ու թերությունները

Այս բաժնում թվարկվում են Olymp Trade-ի հետ աշխատելու հիմնական դրական և բացասական կողմերը՝ հիմնված մեր կուրատորների (TraderSapiens.ru թիմից) փորձի, ինչպես նաև թրեյդերների կողմից մեզ գրված նամակների վրա։

Նվազագույն դեպոզիտի ցածր շեմ. իրական հաշվով գործարք սկսելու համար Դուք կարող եք ներդնել ցանկացած գումար` սկսած 350 ռուբլուց, $10-ից կամ €10-ից։

Անվճար դեմո հաշիվ․ անկասկած առավելություն է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ և վարժվել հարթակին՝ առանց ռիսկի ենթարկելու սեփական կապիտալը։ Ի տարբերություն մյուս խոշոր առևտրային հարթակների, Olymp Trade-ում կարելի է դեմո հաշիվ ունենալ իրական հաշվին զուգահեռ և մեկ հաշվից մյուսն անցնել Ձեր էջում գտնվող հատուկ հղման միջոցով։ Յուրաքանչյուր դեմո հաշիվ թրեյդերներին է տրամադրում 10000 «դեմո դոլար»:

Գործարք սկսելու ցածր շեմ․ նվազագույն խաղադրույքը ևս ցածր է, այն կազմում է 30 ռուբլի ($1 կամ €1), ինչը թույլ է տալիս արդյունավետորեն զբաղվել առևտրով, նույնիսկ նվազագույն դեպոզիտի դեպքում։

Եզակի առևտրային հարթակ․ արդեն գոյություն ունեցող լուծումները կրկնօրինակելու փոխարեն ընկերությունը ստեղծել է իր սեփական առևտրային հարթակը, ինչն օգնում է ավելի արագ ուղղել սխալները և ավելացնել լրացուցիչ հնարավորություններ՝ կախված հաճախորդների պահանջներից։

Կարգավորող մարմնի ներկայությունը․ ընկերությունը կարգավորվում է Միջազգային Ֆինանսական Հանձնաժողովի (International Financial Commission) կողմից, որը ղեկավարում է հարթակի գործունեությունը և ապահովում Olymp Trade-ի հաճախորդների դեպոզիտների ապահովագրությունը։

Մանրամասն ուսուցողական տեղեկություններ․ Olymp Trade-ը լուրջ է մոտենում թրեյդերների կրթությանը։ Այն հնարավորություն է տալիս դիտելու անվճար վիդեո դասընթացներ, ծանոթանալու շուկայի կանոնավորապես արվող վերլուծությանը, ստանալու ավտոմատացված առևտրային ազդանշաններ և անցկացնել գործարքների խորացված վերլուծություն։

Գրանցման բոնուսներ․ տրվում են դեպոզիտի մինչև 100%-ի չափով՝ կախված ներդրված գումարից։ Հարկ է նշել, որ Olymp Trade-ի բոնուսային համակարգն օգտագործվում է որպես գործիք՝ լրացուցիչ շահույթ ստանալու նպատակով։ Բոնուսային գումարը հնարավոր չէ դուրս բերել, սակայն կարելի է դուրս բերել շահույթը, որը ստացվել է բոնուսային գումարով առևտրի արդյունքում։

Գումարների դուրսբերման կոմիսիոն վճարների բացակայություն․ Olymp Trade-ի յուրաքանչյուր հաճախորդ ունի գումարների անսահմանափակ թվով դուրսբերման հնարավորություն՝ զրոյական կոմիսիոն վճարներով։

Գումարների դուրսբերման կոմիսիոն վճարների բացակայություն․ Olymp Trade-ի յուրաքանչյուր հաճախորդ ունի գումարների անսահմանափակ թվով դուրսբերման հնարավորություն՝ զրոյական կոմիսիոն վճարներով։

Մուտք դեպի MetaTrader 4 - Olymp Trade այժմ աջակցում է MetaTrader 4, ը աշխարհի ամենահայտնի առցանց առեւտրի հարթակներից մեկին։

Հարմարավետ բջջային հավելված․ Olymp Trade-ի Android և iOS հավելվածները թույլ են տալիս հեշտությամբ շարունակել մնալ «շուկայում»՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում։ Բավական է ձեռքի տակ սմարթֆոն կամ պլանշետ ունենալը։

Բացակայում է Windows Mobile բջջային հավելվածը․ որոշ ժամանակ առաջ առևտրային հարթակը հայտարարել է, որ մտադիր է թողարկել հավելված՝ նախատեսված նաև Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, սակայն մինչև այս պահը տվյալ հավելվածի մասին լրացուցիչ տեղեկատվություն չի ստացվել։

3. Առևտրային պայմանները

Olymp Trade-ն առաջարկում է տարբեր ֆինանսական ակտիվների այնպիսի առևտուր, որն արժույթների և CFD-ի հետ միասին մտնում է աշխարհի բազմաթիվ մասնավոր թրեյդերների արսենալ։ Օպցիոնը ենթադրում է գործարքի տարբեր արդյունքներ՝ կախված որոշակի ակտիվի գնի փոփոխություննից (ֆինանսների լեզվով սա կոչվում է «հիմնական ակտիվ»), օրինակ արժութային զույգի կամ ընկերության բաժնետոմսերի։

Օպցիոնի դիրքը բացելիս («վերև» կամ «ներքև») չափվում է ակտիվի նախնական գինը, որն այնուհետև համեմատվում է նույն ակտիվի գնի հետ անցյալ ժամանակով։ Եթե գնի փոփոխության ուղղությունը համապատասխանում է օպցիոնի ուղղության հետ, գործարքը փակվում է շահույթով։ Այլ կերպ ասած, եթե գնեք 30 րոպե ժամկետով ոսկու «վերև» ("up", "call") օպցիոն, և այդ 30 րոպեի ընթացքում ոսկու գինը համաշխարհային շուկաներում աճի (ցանկացած մեծությամբ, նույնիսկ 1 ցենտ) գործարքի բացման գնի համեմատ, ապա օպցիոնը կփակվի շահույթով։ Olymp Trade-ում նմանատիպ գործարքների շահութաբերությունը կազմում է միջինը մոտ 60-80%, սակայն որոշ ակտիվների դեպքում այն կարող է տատանվել 10%-80%-ի սահմաններում։

Օպցիոնների տևողությունը կարելի է ընտրել նախօրոք առաջարկված հինգ տարբերակներից (1 րոպե, 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե, 10 ժամ)՝ կամ ինքներդ ընտրելով ցանկացած ժամանակահատված (առավելագույնը 11 ժամ), կամ պարզապես ընտրելով օպցիոնի ավարտման ժամկետը։ Դուք նաև հնարավորություն ունեք գործարքն ավարտել ժամանակից շուտ, եթե մինչև օպցիոնի ժամկետը լրանալուն մնում է ոչ պակաս, քան ընդհանուր ժամանակի 1/4 մասը։

Olymp Trade-ում առևտրային գործունեություն կարելի է սկսել $10-ով (€10 կամ 350 ռուբլի, կախված դեպոզիտի արժույթից), իսկ խաղադրույքի նվազագույն գումարը կազմում է $1 (€1 կամ 30 ռուբլի): Սա Ձեզ թույլ է տալիս սովորել և փորձարկել Ձեր առևտրային ռազմավարություններն իրական հաշվի վրա՝ կորստի ցածր ռիսկով, և ցանկության դեպքում ներդնել փոքր գումարներ Ձեր առևտրային բալանսի աստիճանական աճի համար։

4. Հիմնական ակտիվներ

Այս հարթակում առևտրային ակտիվների ընտրությունն անընդհատ ընդլայնվում է, սակայն այն դեռևս զիջում է որոշ խոշոր մրցակիցների: Ներկայումս Olymp Trade-ն առաջարկում է 69 անուն, որոնք ներառում են բոլոր գլխավոր ակտիվների դասերը` արժութային զույգեր, էլեկտրոնային արժույթ, բաժնետոմսեր, ինդեքսներ և ապրանքներ: Նշվածների վերաբերյալ մանրամասները ստորև:

  • 35 արժութային զույգեր, սկսած դասական EUR/USD կամ GBP/USD-ից, մինչև ոչ հաճախ հանդիպող զույգեր, ինչպիսիք են CAD/CHF կամ GBP/JPY-ն։ Նաև հասանելի են զույգեր ռուբլով՝ USD/RUB և EUR/RUB:
  • Խոշոր արևմտյան ընկերությունների, ինչպիսիք են Apple, Google, Tesla և ուրիշներ, 13 բաժնետոմսեր։ Ցավոք, ներկայումս թրեյդերներին հասանելի չեն ռուսական, եվրոպական և ասիական ընկերությունների բաժնետոմսերը։
  • 6 տեսակի նյութական ակտիվներ, այդ թվում թանկարժեք մետաղներ (ոսկի, արծաթ և պլատին), նավթ, բնական գազ (հարթակի վրա՝ NG) և պղինձ:
  • Աշխարհի 10 խոշորագույն ֆոնդային բորսաների ինդեքսներ, ինչպիսիք են՝ NASDAQ-ը (Նյու-Յորք), FTSE100-ը (Լոնդոն) և Hang Seng-ը (Հոնկոնգ)։

Ժամանակի հետ համընթաց քայլելով, այս տարվա կեսերից սկսած, Olymp Trade-ը սկսել է նաև առաջարկել առևտուր էլեկտրոնային արժույթներով՝ Bitcoin, Ethereum, Litecoin, ինչպես նաև, այսպես կոչված էլեկտրոնային ինդեքսով, որը կազմված է շուկայում ամենախոշոր էլեկտրոնային արժույթներից։

5. Olymp Trade-ի միջոցով ներդրումներ էլեկտրոնային արժույթներում

Վերջին ժամանակներս Bitcoin-ը և նմանատիպ այլ էլեկտրոնային արժույթներն արագ տարածում են գտնում։ Տեխնոլոգիական առաջընթացից հետ չմնալով՝ Olymp Trade-ը համալրել է իր հարթակի ակտիվների ցանկն էլեկտրոնային արժույթներով։ Այս ակտիվները հասանելի են ԱՄՆ դոլարի հետ զույգերի տեսքով (օրինակ, BTC/USD՝ Bitcoin-ի արժեքը դոլարով) և առևտուրն իրականացվում է նույն կերպ, ինչպես ավանդական արժութային զույգերի դեպքում, օրինակ՝ EUR/USD։

  • Olymp Trade-ի միջոցով ներդրումներն էլեկտրոնային արժույթներում տալիս են մի շարք առավելություններ՝ արժույթի փոխանակմամբ զբաղվող մարմինների, էլեկտրոնային դրամապանակների և էլեկտրոնային արժույթների ֆոնդային բորսաների համեմատ։
  • Ձեր սեփական էլեկտրոնային դրամապանակը բացելու կամ էլեկտրոնային արժույթների ֆոնդային բորսայի անդամ դառնալու համար պահանջվում է շատ ջանք ու ժամանակ (ներկայումս սեգմենտի աննախադեպ աճի պատճառով նշված էլեկտրոնային դրամապանակների աջակցության ծառայությունը գործում է չափազանց դանդաղ)։ Olymp Trade-ի հարթակում էլեկտրոնային արժույթների առևտրով զբաղվելու համար լրացուցիչ գործողություներ չեն պահանջվում։ Հարկավոր է ընտրել Ձեր ցանկացած զույգը՝ ինտերֆեյսում ավելացնելով նոր դիագրամ (դիագրամի վերևում գտնվող «պլյուս» նշանի օգնությամբ):
  • Ներկայացված էլեկտրոնային արժույթներից ցանկացածը կարելի է ինչպես գնել, այնպես էլ վաճառել Olymp Trade-ի հարթակում։ Այլ կերպ ասած, Դուք կարող եք ոչ միայն պասիվորեն ներդրումներ անել, այլ նաև օգուտ քաղել շուկայի տատանումներից։ Այս հնարավորությունը հասանելի չէ ավանդական էլեկտրոնային դրամապանակներում։
  • Olymp Trade-ի հարթակում էլեկտրոնային արժույթներից ստացված շահույթն անմիջապես ուղարկվում է հարթակում գտնվող Ձեր անձնական հաշիվ և այն կարելի է դուրս բերել ճիշտ այնպես, ինչպես մնացած այլ միջոցները։ Որպես համեմատություն նշենք, որ էլեկտրոնային ֆոնդային բորսաներում կամ էլեկտրոնային դրամապանակներում ներդրումների արդյունքները դուրս գրելու համար հարկավոր է անցնել գումարի դուրսգրման և փոխարկման բավականին դժվար գործընթաց։

Հասանելի էլեկտրոնային արժույթների թվում կարելի է գտնել Cryptoindex-ը՝ ոչ սովորական գործիք և նորույթ Olymp Trade-ի կողմից։ Այն ակտիվների միություն է, որի գինը որոշվում է երեք հիմնական էլեկտրոնային արժույթների՝ Bitcoin, Ethereum և Litecoin-ի գների վերջին տատանումներից։ Ցանկացած վայրկյանի ինդեքսը կարող է փոխվել 0-ից մինչև 3 կետով վերև կամ ներքև՝ կախված նշված արժույթների ընդհանուր գումարային շարժից։ Այսպիսով, cryptoindex-ը շահույթ ստանալու հնարավորություն է տալիս ներդրողների էլեկտրոնային արժույթների հանդեպ ընդհանուր տրամադրվածության փոփոխությունից։ Նման օրինակ է РТС ինդեքսը, որը ներդրումների հնարավորություն է տալիս ռուսական բաժնետոմսերի ընդհանուր փոփոխությունում։

6. Առևտրային հարթակ

Olymp Trade-ն առաջարկում է իր սեփական առևտրային հարթակը, որը մշտապես բարելավվում և նորացվում է։ Վերջին կարևոր թարմացումը տեղի է ունեցել մոտ կես տարի առաջ, երբ բարելավվել է ինտերֆեյսի դիզայնը, և կատարելագործվել են բազմաթիվ գործառույթներ։
Olymp Trade-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ հարթակը շատ հեշտ է օգտագործել։

Ընկերությունն ամեն ինչ արել է, որպեսզի առևտրային միջավայրը պարզ և հարմարավետ լինի։ Այս պատճառով այն նախընտրում է, որ ինտերֆեյսը մինիմալիստական լինի, ձերբազատվել է չօգտագործվող կամ պահանջարկ չունեցող տարրերից:

Ինչպես երևում է վերը նշված նկարում, հարթակի էկրանի հիմնական մասը զբաղեցնում է ընտրված ակտիվի գնի դիագրամը։ Հնարավորություն է տրվում ընտրելու գծային և սյունակաձև դիագրամների միջև, ինչպես նաև օգտագործել ավելի քան 10 տեխնիկական ցուցիչ, ինչպիսիք են MACD-ը, Բոլինջերի գծերը և շարժվող միջինը։ Բացի դրանից, հնարավոր է կատարել ավելի մանրամասն վերլուծություն առանձին պատուհանում, որտեղ դիագրամն ավելի խոշոր է, իսկ գործիքների ընտրությունն՝ ավելի լայն։ Հարթակը մի քանի ակտիվների գործարքները միաժամանակ բացելու հնարավորություն է տալիս, և նրանց դիագրամները կարելի է փոխել հիմնական դիագրամի վերևում գտնվող ներդիրների օգնությամբ։

Դիագրամի աջ մասում տեղադրված է նոր գործարքներ սկսելու բաժինը, իսկ ներքևում կարելի է գտնել ընթացքի մեջ և արդեն ավարտված գործարքները։ Այդտեղ Դուք կարող եք նաև ընտրել լրացուցիչ ներդիրներից մեկը, որի միջոցով կարող եք դիտել ապագայում բացվող գործարքների ցանկը, գրանցվել վեբինարների, ծանոթանալ հուշումներին և խորհուրդներին, ինչպես նաև ստանալ VIP կարգավիճակ (մանրամասների համար այցելեք «Հաշիվների տեսակները» բաժինը)։

7. Հաշիվների տեսակները

Այս պահին առևտրային հարթակն առաջարկում է երկու տեսակի հաշիվներ` ստանդարտ և VIP։ Վերջինիս առավելությունները ներառում են օպցիոնների շահութաբերության բարձր խաղադրույքներ (մինչև 90% մեկ գործարքի համար, ի տարբերություն ստանդարտ հաշվի 80%-ի), գործարքների ավելի բարձր սահմաններ (400 հազար ռուբլի), ինչպես նաև ոչ ռիսկային գործարքներ իրականացնելու հնարավորություն, որոնց դեպքում տանուլ տալիս նախնական գումարը փոխհատուցվում է հաճախորդի հաշվին։ Բացի դրանից, յուրաքանչյուր VIP հաճախորդի կցվում է անհատական խորհրդատու, ով նրան օգնում է բարելավելու առևտրի արդյունավետությունը, ինրպես նաև տրվում է վերլուծությունների մեծ ծավալ և VIP սեմինարներ մուտք ունենալու հնարավորություն:

VIP կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներդնել դեպոզիտ $2000 (€2000 կամ 100000 ռուբլի) գումարի չափով: VIP հաշիվների ողջ առավելություններն ուժի մեջ են մտնում կարգավիճակը ձեռք բերելուց անմիջապես հետո։ Հարկ է նշել, որ դեպոզիտի մասամբ կամ ամբողջությամբ դուրսբերումը առաջին 15 օրվա ընթացքում կարող է հանգեցնել VIP կարգավիճակից զրկվելուն։

Ցանկացած տեսակի նոր բացված հաշվի հաճախորդներին Olymp Trade-ն առաջարկում է դեպոզիտի մինչև 100%-ի չափով բոնուս (կախված ներդրված գումարից): Բոնուսը չի կարող դուրս բերվել, բայց դրա օգնությամբ ստացված ողջ շահույթը կարելի է դուրս բերել՝ օգտագործելով վճարման սովորական մեթոդներից մեկը։ Անկախ ներդրված գումարի չափից, բոլոր հաճախորդներին տրվում են ուսուցողական նյութեր, ինչպես նաև վերլուծաբանություն և շուկայի տեսություն մասնագետների կողմից:

8. Հաշվի բացում և միջոցների դուրսբերում

Olymp Trade-ում հաշվի բացման համար անհրաժեշտ է մի քանի րոպե։ Դրա համար հարթակի գլխավոր էջում հարկավոր է մուտքագրել Ձեր հիմնական տվյալները՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև ընտրել առևտրային հաշվի հիմնական արժույթը։ Դաշտերը լրացնելիս հարկավոր է նշել գործող էլեկտրոնային փոստի հասցե, քանի որ դրան է ուղարկվելու գրանցման գործընթացն ավարտելու հղում պարունակող նամակը։

Olymp Trade-ում առևտրային հաշվի համալրումը և միջոցների դուրսբերումը հնարավոր է իրականացնել բանկային քարտերի, ինչպիսիք են Visa կամ MasterCard-ը, ինչպես նաև վճարային համակարգերի, ինչպիսիք են WebMoney, Qiwi, Яндекс.Деньги, Neteller, Skrill, ePayments, FasaPay օգնությամբ։ Առանձին կարգով պետք է նշել 2017 թ-ին հայտնված հնարավորությունը, որի միջոցով կարելի է համալրել հաշիվը կամ դուրս բերել միջոցներն ուղղակիորեն դեպի Bitcoin դրամապանակներ: Միջոցները դուրս են բերվում նույն վճարային մեթոդով, որով և իրականացվել է հաշվի համալրումը։

Հարկ է նշել, որ դուրսբերման կարգը բավականին պարզեցված է՝ համեմատած շատ այլ առևտրային հարթակների առաջարկած պայմաններին։ Միջոցների դուրսբերման հայտի ստեղծումը տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ հայտի ուսումնասիրման ընթացակարգը և միջոցների ստացումը որպես կանոն տևում է 1-2 աշխատանքային օր։ Դուրս բերվող գումարի չափը սահմանափակվում է միայն իրական առևտրային հաշվի վրա եղած միջոցների չափով։

9. Դեմո հաշիվ

Olymp Trade-ը, ի տարբերություն շատ այլ առևտրային հարթակների, իր հաճախորդներին հարթակին ծանոթանալու հնարավորություն է տալիս դեմո հաշվի օգնությամբ։ Գրանցվելուց անմիջապես հետո օգտագործողն ուղարկվում է առևտրային հարթակ՝ $10000 վիրտուալ հաշվով, որը նրան հնարավորություն է տալիս իրականացնել գործարքները ճիշտ նույն կերպ, ինչպես դա անում են իրական հաշիվների օգնությամբ:

Դեմո հաշվի ժամանակացույցը ոչնչով չի տարբերվում իրականից, և հարթակի գործառույթների ու գործարքների բացման վերաբերյալ սահմանափակումներ չկան։ Նման առևտուրը տարբերվում է միայն նրանով, որ դեմո հաշվի մնացորդը չի կարող փոխանակվել իրական գումարների: Առևտուրն իրական գումարներով սկսելու համար անհրաժեշտ է համալրել Ձեր հաշիվը (հարթակի էկրանի վերևի աջ անկյունում գտնվող նարնջագույն կոճակի օգնությամբ)։

Հաշիվը համալրելիս Ձեր դեմո հաշիվը չի անհետանում, ինչի շնորհիվ, իրական առևտրին զուգահեռ, Դուք կարող եք փորձարկել նոր ուղիներ, իսկ հետո դրանք կիրառել Ձեր իրական գործարքներում։ Լրացուցիչ հաճելի առանձնահատկությունն այն է, որ Դուք հնարավորություն ունեք վերալիցքավորել դեմո հաշիվը, եթե դրա մնացորդը փոքրանում է $5000-ից։ Այլ կերպ ասած, Olymp Trade-ն առաջարկում է ժամանակով և հաճախականությամբ չսահմանափակվող գործիք՝ առևտրում հմտանալու և առևտրային ռազմավարություններ մշակելու համար։

10. Առևտուր բջջային սարքերի օգնությամբ

Շնորհիվ բջջային հավելվածի և ճկուն վեբ կայքի՝ Olymp Trade-ի հարթակից կարելի է օգտվել աշխարհի ցանկացած կետից, բավական է սմարթֆոնի կամ պլանշետի առկայությունը։ Կայքի բջջային տարբերակը համարյա չի տարբերվում ամբողջական տարբերակից, տարբերությունն այնքան փոքր է, որ ստիպված չեք լինի վերստին հարմարվել կայքի զանազան կոճակներին և ցուցանիշներին։

Olymp Trade-ի բջջային հավելվածները կարելի է բեռնել ինչպես Android, այնպես էլ iOS (Apple) սարքերի համար։ Ընկերությունը դրանք մշակել է իր սեփական միջոցներով, առանց դրսի օգնության, ինչն օգնում է պահպանել մինիմալիստական և պարզ ինտերֆեյսը, ինչպիսին հարթակի ամբողջական կայքն է։ Դուք կարող եք բեռնել հավելվածները ստորև տրված հղումներով։

11. Թրեյդերների պատրաստում

Olymp Trade-ն առաջարկում է ուսումնական նյութերի ամբողջական շարք սկսնակների համար՝ ինտերակտիվ դասեր, գիտելիքների բազա, տերմինների բառարան, առևտրային հարթակում աշխատելու մասին վիդեոներ, հիմնական ակտիվների նկարագրության, էլեկտրոնային գիրք-ուղեցույց առևտրի վերաբերյալ, ինչպես նաև կանոնավոր վեբինարներ։

Առևտրային հարթակի գլխավոր էջում, հիմնական ցանկում կարելի է գտնել «Ուսուցում» և «Վերլուծություն» բաժինները, որտեղ կան անվճար դասընթացներ և օգտակար տեղեկատվություններ շուկայի ներկա վիճակի մասին։
Հարկ է առանձին նշել «Ուսուցում» բաժինը, որտեղ Դուք կգտնեք ավելի քան 200 ինտերակտիվ դաս ֆինանսական շուկաներում առևտրի ողջ ասպեկտների վերաբերյալ:

Յուրաքանչյուր դաս ունի խոսակցության տեսք, որտեղ աստիճանաբար բացատրվում է ուսումնասիրվող հարցի էությունը։ Նման մոտեցումը չի կարելի անվանել ստանդարտ կամ տարածված։ Այն ավելի շուտ նորարարական մոտեցում է, եթե համեմատենք մյուս առևտրային հարթակների առաջարկած նյութերի հետ։

«Վերլուծություն» բաժնում Դուք կգտնեք տնտեսական օրացույց և ազդանշաններ տեղեկատվական պորտալ Investing.com-ի կողմից, ինչպես նաև շուկայի տեսություն Olymp Trade-ի վերլուծաբանների կողմից։ Նաև այս բաժնում Դուք կարող եք գտնել աշխարհի խոշորագույն բորսաների աշխատանքը ներկայացնող աղյուսակ, որը ցույց է տալիս այս կամ այն արժութային զույգի փոփոխականության աստիճանը (գների ամպլիտուդային տատանումները) օրվա ընթացքում:

Ձեր էջում գտնվելիս Դուք կարող եք մուտք ունենալ դեպի ֆինանսական շուկաների և Olymp Trade-ի հարթակում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն, ծանոթանալ հիմնական շուկայական տերմինների սահմանումներին և հիմնական ակտիվների մանրամասն նկարագրությանը, ինչպես նաև բեռնել հաջող առևտուր անելու վերաբերյալ էլեկտրոնային անվճար ուղեցույցը։ Այս բաժին գնալու համար հարկավոր է սեղմել էկրանի վերևի աջ անկյունում գտնվող աջակցման ծառայության կոճակը և բացված ցանկում ընտրել «Գիտելիքների բազա»-ն։

Վեբինարներին, որոնցից կարելի է ձեռք բերել ավելի շատ պրակտիկ տեղեկատվություններ և տալ առևտրային ռազմավարության վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերը, կարելի է գրանցվել՝ գնալով դեպի առևտրային հարթակում դիագրամների տակ գտնվող «Վեբինարներ» ներդիրը։

12. Առևտրային ռազմավարություններ

Օպցիոնների ժամկետների լայն ընտության շնորհիվ կարելի է իրականացնել առևտրի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆունդամենտալ վերլուծություն։ Դեմո հաշվի վրա, և կախված արդյունքներից, իրական հաշվի վրա, Դուք կարող եք օգտագործել տարբեր ռազմավարություններ, օրինակ, կարճաժամկետ օպցիոնների միջոցով առևտուր անել շուկայական ոչ մեծ տատանումների լուրերի հիման վրա։

Տեխնիկական վերլուծության տարբեր ցուցանիշների օգնությամբ գնի շարժմանը հետևել կարելի է «Տեխնիկական վերլուծություն» կոճակի օգնությամբ, որը գտնվում է առևտրային հարթակի գլխավոր դիագրամի վերևում։ Այս բաժինը հնարավորություն է տալիս Ձեզ ստեղծել միանգամից մի քանի դիագրամներ և դրանք տնօրինել ինչպես Ձեզ է հարմար։ Սա օգտակար գործառույթ է նրանց համար, ում աշխատանքային համակարգիչն ունի մեկից ավել էկրաններ:

13. Կարգավորումը և վիճելի հարցերի լուծումը

2016 թ․-ի փետրվարի 22-ից Olymp Trade-ի գործունեությունը կարգավորվում է Միջազգային Ֆինանսական Հանձնաժողովի (International Finance Commission) կողմից: Վերահսկողությունը երաշխավորում է առևտրային հարթակի բարեխիղճ գործունեությունը, ինչպես նաև զբաղվում է վեճերի լուծմամբ և հարթակի հետ ծագած խնդիրների դեպքում հաճախորդների դեպոզիտների մինչև $20000 ապահովագրությամբ։ Ընկերության վկայականը կարող եք տեսնել այստեղ։

Վիճելի հարցերի առաջացման դեպքում Olymp Trade-ը խորհուրդ է տալիս սկզբում դիմել առևտրային հարթակի աջակցման ծառայությանը։ Խնդիրն այս ձևով 14 օրվա ընթացքում չլուծվելու դեպքում հաճախորդն իրավունք ունի դիմել վերը նշված կարգավորող մարմնին։ Միջազգային Ֆինանսական Հանձնաժողովին ուղղված հայտը կարելի է թողնել նրանց պաշտոնական կայքում՝ օգտագործելով առցանց տարբերակը կամ լրացնելով pdf փաստաթուղթ:

14. Արժե՞ արդյոք առևտուր սկսել Olymp Trade-ի հետ

Ներկա պահին Olymp Trade-ի առևտրային հարթակը առցանց առևտրի ծառայություններ մատուցողների միջև առևտրային ինտերֆեյսների նպատակաուղղված զարգացման լավագույն օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում հարթակը ենթարկվել է բազմաթիվ բարեփոխումների և ամբողջական փոփոխությունների՝ պահպանելով հնարավորինս չափով հարմարավետ և արդյունավետ առևտրի նպատակը։

Հաճախորդների հետ շփման բոլոր տարբերակները (տեխնիկական աջակցություն, վերլուծություն, անհատական խորհրդատվություն, միջոցների մուտքեր և ելքեր) հղկվել են տարիների ընթացքում և այժմ աշխատում են առանց որևէ խնդրի։ Մի քանի ամսվա ընթացքում կատարված ծառայությունների փորձարկումները ցույց են տվել, որ ընկերության հետ շփումը հաճելի և արդյունավետ է։

Ընդհանուր առմամբ, Olymp Trade-ը պատրաստել է հիանալի հիմք՝ առևտրի նրբությունները հաջողությամբ ընկալելու համար։ Հարթակի որակի և հաճախորդների աջակցության աստիճանը համապատասխանում է ֆինանսական առևտրով զբաղվող շուկայի առաջատարներից մեկի կարգավիճակին։

Սկսել առեւտուրը ›

Մեկնաբանություններ: Olymp Trade

բրոքերի մասին: Olymp Trade
( 0 )
Օգտվողի վարկանիշը: 4.5 / 5

Թողնել մեկնաբանություն

Olymp Trade. թրեյդերների կարծիքներ և տեսություն առևտրային հարթակի մասին

Այց կայք